«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ավիաընկերությունները հեռանում են Հայաստանից

Ավիաընկերությունները հեռանում են Հայաստանից
03.07.2015 | 15:53

«Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ» ավիաուղիները վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։ Լեհական «Լոթ»-ի հեռանալը ժամանակավոր է, շաբաթներ առաջ խորհրդարանում վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։ Չեխականի դեպքում բանակցային սեղանի մոտ նստեց անձամբ վարչապետը, հստակ արդյունքների մասին, սակայն, լուրեր չկան։ Հայկական շուկայում մեկ տարի գործելուց հետո արաբական «Էթիհադ»-ը հայտարարեց՝ հեռանում է, որովհետև «վերանայում են գործող չվացուցակները»։ Ընկերության կայքից պարզ է դառնում՝ սեպտեմբերին Հայաստանից հեռացող ընկերությունը նույն ամսից թռիչքներ է սկսում դեպի Թբիլիսի և Բաքու։
Ոչ միայն ավիաընկերությունները, այլև հայաստանցիներից շատերն են նախընտրում Երևանի փոխարեն Թբիլիսիի օդանավակայանից արտերկիր մեկնել։ Տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցն ասաց՝ ամառվա ամիսներին իրենց դիմող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը նախընտրում է մոտ 300 կմ անցնել՝ Թբիլիսի հասնելու և գումար խնայելու համար։
«Բավականին էժան են էնտեղ փաթեթները՝ 500-600 դոլար մինիմում»։
Միջազգային ուսումնասիրությունները փաստում են՝ «Զվարթնոց»-ում օդանավի կայանման սակագները ամենաբարձրն են տարածաշրջանում։ USAID-ի ուսումնասիրության համաձայն, ցերեկային ժամերին «Զվարթնոց»-ում Airbus A320 օդանավի կայանման համար ավիափոխադրող ընկերությունները ստիպված են վճարել երկու անգամ ավելի, քան Թբիլիսիում ու Ստամբուլում։ Այս ցուցանիշով «Զվարթնոցը» գերազանցում է նաև եվրոպական մի շարք քաղաքների, այդ թվում՝ Պրահայի, Վիեննայի, Մյունխենի օդանավակայաններին։

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ